Posted in Հայոց լեզու

Տեղի պարագա

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:

Ես գալիս եմ հեռվից ևգնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:

Փողոցով մի հին մեքենա սլացավ:

Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանք տեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

Գտի՛ր տեղի պարագաները:

  • Կացարանի պատուհանիցպոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղարթում:
  • Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
  • Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
  • Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
  • Հնչյունները նրան տարան իր հարազատ ծննդավայր:

Կետերը փոխարինի՛ր տեղի պարագաներով (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

  • Ե՞րբ կբացվի պայծառ առավոտ սարերում:
  • Գյուղ ենք գնում ամեն օր:
  • Մութ անտառում բուի կռինչն է տարածվում մեկ-մեկ:
  • Գյուղի հեռու տնից լույս էր կաթկթում:
  • Արորով ինձ  հանեցին:

Տեղի պարագա-երկրորդական նախադասությունները տրոհվում են ստորակետով:

  • Գյուղով անցնող ծերունին եկավ այնտեղ, ուր եղբայրներն էին կանգնած:

Կետադրի՛ր: Այնուհետև երկրորդական նախադասությունները դարձրու դերբայական դարձվածներ (բառակապակցություններ):

  1. Մենք թաքնվեցինք այնտեղ, ուր խիտ եղեգներ էին աճում:
  2.  Նրա հայացքը գնաց այնտեղ, որտեղից պատանին ձեռք էր պարզել:
  3. Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը դուրս չեկավ այնտեղից, ուր փակվել էր աղոթելու համար:
  4. Զորավարն անցնում էր այնտեղով, որտեղով երեկ թշնամու զորքն էր սլացել:
  5. Մշուշ էր բարձրանում այնտեցից, ուր ձյունը բարդաբոյ էր հասնում:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:

  • Սողոմոնը փակեց աչքերը. օտար բառերի միջից նա լսում էր հին-հին մի զրույց բարության, լավի ու մարդկայնության մասին, որը տկար էր ու անզոր, երբ աշխարհը լի էր չարությամբ ու դաժանությամբ:

Leave a comment