Posted in Հայոց Պատմություն

Փետրվարի 3-9, առաջադրանք 1

  • Ներածություն

Եվրոպական զարգացած երկրների համեմատ Ռուսաստանում ավելի ուշ սկսվեց արդյունաբերական հասարակության ձևավորումը։ Երկրի հասարակական առաջընթացն արագացավ հատկապես Ալեքսանդր 2-րդ կայսեր կողմից 1860-1870թթ իրականացաված լիբերալ, այսինքն ազատական բարեփոխումների շնորհիվ։ Արդիականացման գործընթացը ներթափանցեց նաև կայսրության ազգային երկրամասեր, այդ թվում Արևելյան Հայաստանը։

  • Պատմիր  XIX դարի II կեսին Ռուսական և Օսմանյան կայսրություններում ապրող հայերի վիճակի մասին:

1830-ական թվականներին Արևելյան Հայաստանի մեծ մասի ազատագրումով և հայ բնակչության ներգաղթով նպաստավոր պայմաններ ու հեռանկարներ ստեղծվեցին տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման համար։ Վարչաքաղաքական բաժանումների հետևանքով սկսեցին ուրվագծվել Հայաստանի սահմանները: Առաջիկա 30 տարվա ընթացքում ցանքատարածություններն ավելացան 2.5 անգամ, կրկնապատկվեց անասունների գլխաքանակը: Արարատյան դաշտում և լեռնային գոգավորություններում ցորենի ու գարու արտադրությունը հնգապատկվեց, բրինձինը՝ ավելացավ 2.5 անգամ, բամբակինը և վուշինը՝ գրեթե 4 անգամ: Միայն 3 տարում՝ 1861-1864 թվականներին, բամբակի արտադրությունը տասնապատկվեց՝ հասնելով 300 հազար փութի: Զգալի առաջընթաց ապրեցին այգեգործությունը և խաղողագործությունը: Շուկային համապատասխան՝ փոփոխություններ կրեցին յուղատու բույսերի արտադրությունը, շերամապահությունը, բանջարաբուծությունը։ Ալեքսանդր II կայսեր իշխանության շրջանում (1855-1881) սկսեցին զարգանալ բուրժուական հարաբերությունները։ Կապիտալիզմը զարգանում էր նաև Անդրկովկասում։ Ձեռքի աշխատանքն աստիճանաբար սկսել էր մեքենայացվել, կարգավորվել էին խճուղային ճանապարհներ, նորույթ էր երկաթուղիների կառուցումը։ 1883 թվականին սկսեց գործել Բաքու-Թիֆլիս-Բաթում, իսկ 1899 թվականին՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին։ 1901 թվականին Ալեքսանդրապոլը կապվեց Երևանի հետ։ Դրա շնորհիվ Ռուսաստանից ներմուծվում էր արդյունաբերական արտադրանք, իսկ Անդրկովկասից ու Հայաստանից տարվում էր գյուղատնտեսական ապրանք. Երևան և Ալեքսանդրապոլ քաղաքների առևտրական շրջանառությունը դարի վերջին տասնամյակներին 1860-ական թվականների համեմատությամբ աճեց ավելի քան երեք անգամ։ Աճեց նաև հացահատիկի, բամբակի, գինու, կոնյակի, մետաքսի, ծխախոտի, բրդի, չոր մրգի առևտուրն ու արտահանումը։

  • Համեմատիր Ռուսական և Օսմանյան կայսրությունների ազգային քաղաքականությունները:

«Թանզիմաթ» (բարեփոխում) անվանվող հայտնի այղ փորձերը ձեռնարկվել են 1839 թվականին և շարունակվել մինչև 1870-ական թվականների սկիզբը։ 1839 թվականի նոյեմբերի 3-ին հրապարակվել է «Հաթթը շերիֆ» (սրբազան գիր) հրովարտակը, որով հռչակվել է բոլոր հպատակների (անկախ կրոն, և ազգային պատկանելիությունից) անձի, պատվի, գույքի անձեռնմխելիություն, հարկերի կարգավորում, զինծառայության ժամկետի կրճատում, ֆինանսական, վարչական, դատական համակարգերի բարելավում և այլն։ «Հաթթը շերիֆը», առանձին դեպքերում հակասելով շարիաթին, հանդիպել է մուսուլմանների կատաղի դիմադրությանը և հաճախ վերաճել քրիստոնյաների ջարդերի։ Օգտվելով նման իրավիճակից՝ 1842-1843 թվականներին Արևմտյան Հայաստանի քուրդ բեկերն ապստամբել են։ Ապստամբությունը ճնշվել է, քրդական կիսանկախ վարչական միավորները վերացվել են, ապստամբ բեկերը՝ աքսորվել։ Սակայն, նորերի գալով, դրությունը մնացել է նույնը՝ վատթարացնելով հայ-քրդական հարաբերությունները։ «Հաթթը շերիֆը» գրեթե ոչնչով չի փոխել իրավիճակը, այլադավաններին խոստացած հավասարությունը մնացել է թղթի վրա։

  • Թվարկեք XIX դարի II կեսին հայերի կյանքում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները և դրանց հետևանքները:

1860-1870թթ. Ալեքսանդր II կայսեր շնորհիվ իրականացվեց  ազատական բարեփոխումներ

1874 թ. Ըստ օրենքի Երևանի նահանգը բաժանվեց 7 գավառների

1882 թ. Կովկասի փոխարքայությունը վերափոխվեց կառավարչապետության

1884 թ. Ցարի հրամանով արգելեց տարականից բարձր հայկական դպրոցներ ստեղծել:

1886 թ. Վերաբացվեցին հայկական դպրոցները

1896 թ. Նորից փակվեցին հայկական դպրոցները: