Posted in Հետազոտական աշխատանք

Research work review

This research delves into feminism, sexism, and gender equality in the media. It would have been beneficial to include a clear definition of sexism in the first chapter and focus more on this aspect rather than solely on the history of feminism. Toxic masculinity is effectively defined and explained before providing examples. The inclusion of both Armenian and international examples of sexism in the media is appreciated, but more local examples and analysis could enhance the research. 

The approach of addressing the portrayal of both women and men in the media is commendable. Suggestions for action at the end of chapters could be clearer in terms of the intended audience, and using “people should” instead of “we should” in academic writing is recommended. The impact of sexism on audiences is well-described and could be further elaborated with additional examples from Armenia. The analysis of the local context in Armenia towards the end of the research is valuable. A more focused exploration of media-related examples could enhance the research, rather than a general analysis of gender discrimination. 

The resources used  are reliable. Overall, this is a valuable research in highlighting the issues of sexism and the role of media in perpetuating or challenging stereotypes. 

Այս հետազոտութունն ուսումնասիրում է ֆեմինիզմը, սեքսիզմը և գենդերային հավասարութունը մեդիայում: Օգտակար կլիներ առաջին գլխում ներառել սեքսիզմի սահմանումը և ավելի շատ հենց դրա շուրջ կենտրոնանալ, քան ֆեմինիզմի պատմության: Թունավոր առնականությունը լավ սահմանված է և բացատրված մինչև օրինակներ բերելը: Գովելի է, որ մեդիայում սեքսիզմի դրսևորման թե’ Հայաստանի և’ թե միջազգային օրինակներ են ներկայացված, սակայն Հայաստանի  վերաբերյալ առավել շատ օրինակներն ու վերլուծությունը հետազոտությունն ավելի կբարելավեին: 

Գովելի մոտեցում է անդրադառնալ, թե ինչպես են թե’ կանայք և’ թե տղամարդիկ ներկայացվում մեդիայում: Ենթաբաժինների վերջում գործողության կոչերը և առաջարկները ավելիս հստակ կլինեն, եթե մատնանշեն, թե որ լսարանին են ուղղված: Եվ ընդհանուր առմամբ ակադեմիական գրագրության մեջ առավել խորհուրդ է տրվում օգտագործել “Անհրաժեշտ է, որ…” քան “մենք պետք է..” կազմությունները: Սեքսիզմի ազդեցությունը լսարանի վրա լավ նկարագրված է, և Հայաստանի օրինակները ավելի մանրամասն և համապարփակ կդարձնեին աշխատանքը: Հետազոտության վերջում առկա է հայաստանյան կոնտեքստի վերլուծություն, ինչը շատ արժեքավոր է: Գենդերային խտրականության վերաբերյալ առավել ընդհանրական վերլուծության փոխարեն հենց մեդիայի վերաբերյալ օրինակների ավելի թիրախային վերլուծությունը կարող էր հետազոտությունն ավելի հիմնավոր դարձնել: 

Օգտագործված գրականության ցանկը վստահելի է: Ընդհանուր առմամբ ներկայացվածը արժեքավոր հետազոտություն է սեքսիզմի խնդիրները բարձրաձայնելու և կարծրատիպերը խորացնելու կամ հաղթահարելու գործում մեդիայի ունեցած դերին անդրադառնալու տեսանկյունից: 

Posted in Հայոց լեզու 12

Մարտ ամսվա առաջադրանքներ

1) 1 Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, 2 որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4)Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ 3 նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»:                              Ըստ Ռ. Զարյանի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6. 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական.

(13) մեծանուն

(14) լուսավոր, ընդարձակ, հսկայական

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7. 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը.

Այդ – ցուցական դերանուն

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8. 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ.

Դատարկ – փուչ, սնամեջ

լուռ – անձայն, անշշուկ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 9. 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ.

(10) խռովված հոգին

(12) հրաժեշտ տվեցին

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 10. Որոշել 10-րդ նախադասության դիմավոր բայերի եղանակը, ժամանակաձևը, դեմքը, թիվը. 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 11. 18-րդ նախադասությունից դուրս գրել անհոդակապ 2 բարդ բառ.

Շուրջբոլորը, որոտընդոստ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 12. 6-րդ նախադասությունից դուրս գրել Ա ներքին հոլովման պատկանող 2 գոյական.

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 13. 3-րդ նախադասությունից դուրս գրել ածանցավոր 2 բառ. 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 14. 17-րդ նախադասությունից դուրս գրել ուղիղ խնդրի 2 օրինակ.

Դիմացի պատին տեսավ, ծաղկամաններով դրված նկարի տակ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 15. 5-րդ նախադասությունից դուրս գրել բացահայտիչը և բացահայտյալը և նշել բացահայտչի տեսակը. 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 16. 13-րդ նախադասությունից դուրս գրել տեղի պարագայի 1 օրինակ.

Անգլիայում

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 17. 12-րդ նախադասությունից դուրս գրել հետադաս դերբայական դարձվածը․

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 18. 10-րդ և 11-րդ նախադասություններից ո՞րն է համադասական, գրել նախադասությունը.

(10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 19. 3-րդ նախադասության ուղղակի խոսքը փոխակերպել անուղղակի խոսքի.

(3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված

Նա հաճախ վրդովված ասում էր, որ թողնելով «Սպարտակը» միշտ իր պատահականորեն ստեղծված այդ պարի մասին էին խոսում։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 20.3 Գրել ազատ շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը․

    • Պանդխտություն

    • Ես կփոխեմ աշխարհը

    • Ինչո՞ւ ենք մենք այսպես ապրում

Posted in Գրականություն 12

Հովհաննես Թումանյան․ հարցաշար

Ստուգողական հարցաշար

1. Տրված հատվածներից ո՞րն է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքից։

1․ Ու նրանց հետ՝ ցող արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին են գիշեր:

2․ Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փռած տիրաբար
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:

3. Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում:

4. Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանքի`
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:

2. Նշել բանաստեղծական տողերի ճիշտ հաջորդականության տարբերակը։

1. Հայոց լեռներում

2․ Էն անլույս մըթնում

3․ Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր

4․ Դըժար լեռներում

5․ Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր

6․ Ու մենք անհատնում

3, 6, 2, 5, 1, 4

3. Հովհ․ Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծության վեցատողերի վերջին բառակապակցությունները դասավորել ըստ բանաստեղծական տների հերթականության։

1․ Սուգի լեռներում, 2․ Կանաչ լեռներում, 3․ Դըժար լեռներում, 4․ Արնոտ լեռներում, 5․ Բարձըր լեռներում։

3, 5, 4, 1, 2

4․ Ո՞ր բառն է բաց թողած։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,

Մեր գանձերը ծով,

Ինչ որ դարերով

Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին

Հայոց լեռներում,

…………. լեռներում։

1․ Սուգի

2․ Արնոտ

3․ Դըժար

4․ Բարձըր

5․ Տրվածներից քանի՞սն են ճիշտ Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ։

1․ «Հայրենիքիս հետ» բանաստեղծության մեջ հեղինակը Հայաստանը բնութագրում է «ողբի», «որբի», «զարկված» ու «զըրկված» հայրենիք՝ մեր ողբերգության պատճառը համարելով անմիաբանությունը։

2․ «Անուշ» պոեմում կա «անցվոր ախպոր» կերպարը, որը  «աշխարհի կարգն» է հիշեցնում դժբախտ Անուշին, ինչը, սակայն, Անուշը չի ընդունում։

3․  «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ հեղինակը փառաբանում է հայոց լեռները, որոնք դարեր շարունակ իրենց լանջերին տեղ չեն տվել «անապատի սև օրդուներին»՝ իրենց խորքերում պատսպարելով հայ գաղթականներին։

Advertisement

4․  «Թմկաբերդի առումը» պոեմում մահամերձ Թաթուլը կնոջ մատնության մասին իմանում է վերջին պահին, երբ իր զինվորների մեծ մասն արդեն սպանված էր։

2

6․ Թումանյանի նշված ստեղծագործություններից քանի՞սն են բանաստեղծություն։ 

 «Հայոց վիշտը»«Հոգեհանգիստ», «Հառաչանք», «Հայոց լեռներում»«Հայրենիքիս հետ», «Թմկաբերդի առումը», «Փարվանա», «Անուշ»։

4

7․ Տրվածներից քանի՞սն են սխալ Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ։

1․ «Գիքորը» պատմվածքում հեղինակը խոր ցավով է հայ գյուղի թշվառ կյանքը համեմատում քաղաքի բարեկեցիկ կենցաղի հետ՝ Գիքորի ողբերգության համար մեղադրելով նաև իշխանություններին։

2․ «Գելը» ստեղծագործության մեջ հեղինակը ներկայացնում է գայլերի մասին պատմություններ, որոնց անմիջական մասնակիցն ու պատմողը հենց ինքն է։

3․ «Քաջ Նազար» հեքիաթի համանուն հերոսը թագավոր դառնալուց հետո հրաժարվում է կռիվ գնալուց՝ ժամանակ առ ժամանակ պալատականներին հիշեցնելով, որ իր նման քաջ թագավորին վայել չէ վախկոտ թշնամուն դեմ գնալ։

4․ «Գելը» պատմվածքում հեղինակը մշտապես շեշտում է նրանց դեմ գյուղացիների միասնական պայքարի անհրաժեշտության մասին՝ բերելով հարևան գյուղերի օրինակը։

1

8․ Թումանյանի ո՞ր ստեղծագործությունն է սկսվում հետևյալ տողերով։

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր

Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,

Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝

Բըռնած պահում են  մի ուրիշ աշխարհ։

1․ «Փարվանա»

2․ «Թմկաբերդի առում»

3․ «Անուշ»

4․ «Հայոց լեռներում»

9․ Որտե՞ղ են կատարվում Թումանյանի  «Փարվանա»  բալլադի գործողությունները․

1․ Լոռիում

2․ Սյունիքում

3․ Ջավախքում

4․ Գուգարքում

10․ Ո՞ր հատվածը Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է։

ա․ Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով․․․

բ․ Անց է կենում դարձյալ տարին։

Նայում է կույսն ամեն օր,

Ոչ մի սարից, ոչ մի ճամփին

Չի երևում ձիավոր։

գ․ Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,

Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր․

Սարսափ է կաթում արնոտ աչքերից,

Եվ կերպարանքը փոխված է բոլոր։

դ․ Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ

Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,

Ավերակ բերդին, սև ամպի նըման,

Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

1․ «Անուշ»

2․  «Թմկաբերդի առում»

3․  «Փարվանա»

4․  «Հայրենիքիս հետ»

1․ 1-գ, 2-դ, 3- բ, 4-ա
2․ 1-դ, 2-բ, 3-ա, 4-գ
3․ 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա
4․ 1-գ, 2-դ․ 3-ա, 4բ

11․ Թումանյանի «Անուշ» պոեմի դրվագներից ո՞րը բազմամարդ տեսարան չէ։

1․ Սարոյի մոր ողբը

2․ Համբարձման տոնը և վիճակ հանելը

3․  Սարոյի և Մոսիի կոխ բռնելը

4 ․ Անուշի խելագարության տեսարանը

12․ «Անուշ» պոեմում ո՞վ է Անուշին խորհուրդ տալիս․

Թե տալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,
Ա՜խ նա գնաց, նա գնա՜ց․․․

1․ ծերունին

2․ անցվոր ախպերը

3․ ընկերոուհին

4․Անուշի մայրը

13․ Ի՞նչ երազ է տեսնում «Թմկաբերդի առումը» պոեմի հերոս Թաթուլ իշխանը մատնության գիշերը։

1․ Թմկաբերդը հիմնահատակ քանդվել է։

2․ Ցին ու ագռավ լցվել են Թմկաբերդ։

3․ Վիշապօձը փաթաթվել է օձին։

4․ Նադիր շահը սպանում է իրեն՝ Թաթուլին։

14․ Ո՞ր  հատվածը «Թմկաբերդի առումը» պոեմից չէ։

1. Ու կռվի դաշտում Շահի առաջին

Արին մի անգամ գովքը սիրունի.

Նրան իր տեսքով, հասակով, ասին,

Չի հասնի չքնաղ հուրին Իրանի:

2.Պտույտ է գալի չքնաղ տիրուհին,

Անցնում է, հսկում սեղաններն ամեն,

Հորդորում, խնդրում, որ ուրախ լինին,

Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

3․ Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,

Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին․

Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,

Ոչ սիրած կնկա տված բաժակին․․․

4․ Խուրխուլ մակույկով հանձնվիր ծովին,

 քան թե  հավատա կնոջ երդումին․

Նա՝ կավատ, վարար, մի չքնաղ դժոխք,

նրա բերանով Իբլիսն է խոսում։

15. Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ

Աշխարհքի վըրա, Ջավախքի վրա,

Ավերակ բերդին, սև ամպի նըման,

Ծուխն ու թըշնամին չոքել են ահա:

ա. «Թմկաբերդի առումը»

բ. «Փարվանա»

գ. «Անուշ»

դ. «Հայրենիքիս հետ»

16. Ըստ Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի համանուն հերոսի՝ ի՞նչն է մարդու կյանքում ամենակարևորը:

1. խելքը

2. քաջությունը

3. բախտը

4. խորամանկությունը

17. Ո՞ր շարքում են միայն Հովհ․ Թումանյանի ստեղծագործությունները:

1. «Անուշ», «Վահագն», «Հառաչանք», «Սասունցի Դավիթ»

2. «Առաքյալը», «Հայոց վիշտը», «Հայրենիքիս», «Լոռեցի Սաքոն»

3. «Գելը», «Գիքորը», «Քաջ Նազարը», «Համբերանքի չիբուխը»

4. «Թմկաբերդի առումը», «Փարվանա», «Հայրենիքիս հետ», «Հոգեհանգիստ»

18. Ո՞ր համարներով են նշված Թումանյանի քառյակների առաջին տողերը:

1. Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սրբազան…

2. Ես լավության խոսքն եմ ասում…

3. Թախծում են պաղ ու խորհում…

4. Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ ես հողին…

5. Բերանն արնոտ մարդակերը էն անբան…

6. Խոր սուզվեցին ակն աղբյուրի…

7. Հիմա բացե՜լ են հանդես …

8. Վատը՝ լավ եմ տեսել ես…

9. Երկրից անցվոր, երկրի  փառքին անհաղորդ է իմ հոգին…

1, 5, 7

19. Թումանյանի «Փարվանա» բալլադի վերաբերյալ պնդումներից որո՞նք են սխալ:

1. Փարվանա արքայադստեր համար տեղի է ունենում մրցույթ, սակայն աղջիկը չի ցանկանում ամուսնանալ դաժան պայքարում հաղթանակած քաջի հետ:

2. Աղջիկը քաջերից պահանջում է կա՛մ երկնքից աստղեր իջեցնել, կա՛մ անշեջ հուր բերել:

3. Աղջիկը երկար տարիներ սպասում էր քաջերին, սակայն նրանք այդպես էլ չվերադարձան:

4. Ծեր արքան աղջկան հորդորում է այլևս չսպասել քաջերին:

20․ Ո՞ր համարներով են նշված Թումանյանի քառյակների առաջին տողերը:

1. Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես…

2. Մեր աչքերը նայում են կարոտ…

3. Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան…

4. Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան ես ճամփադ…

5. Լինե՜ր հեռու մի անկյուն…

6. Վատը՝ լավ եմ տեսել ես…

7. Հերթով գալիս, անց ենք կենում…

8. Ջա՜ն հայրենի ծղրիդներ…

9. Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի…

Posted in Հայոց լեզու 12

Առաջադրանք

1։ Գտնե՛լ դերբայական դարձվածները և որոշե՛լ, թե գերադաս անդամը որ դերբայով է արտահայտված։
Ու սարսափից քարացած, թաքստոցներում կծկվելուց ընդարմացած փախստականները ելան և հապշտապ, ինչպես փրկության դուռ գտած բանտարկյալը,
քայլեցին առաջ:

Քայլեցին փրկվելու փափագով և չզգացին, թե ինչպես դուրս եկան հինավուրց անտառից ու ոտք դրին սարի՝ սորուն մանրախճերով պատված
լանջին: Լեռը գրեթե ուղղահայաց էր: Թերևս այդ էր պատճառը, որ մերկ էր ամբողջովին, և ամեն քայլափոխի ահագին մանրաքար էր սահում ցած՝ առաջացնելով չարագույժ մի խշշոց, որից սրդողում, նյարդայնանում էին թշվառ փախստականները:

Posted in Գրականություն 12

Սևակ-100. «Խենթը» վերլուծություն

Ես նայում եմ իմ ձեռքերին,
Ա՛յնպես նայում,
Որ դիտողը ինձ կարող է խենթ համարել:
Նայո՜ւմ-նայո՜ւմ,
Շուռ ու մուռ եմ տալիս այնպե՛ս,
Քարկըտիկ եմ կարծես խաղում առանց քարի:
Ու նրանց հետ խոսում եմ ես
(Նաև խոսո՜ւմ)
Եվ համարրյա նույն լրջությամբ,
Ինչպես Համլետ արքայազնը՝ լերկ գանգի հետ,
Որովհետև… այս ձեռքե՜րը,
Միայն սրա՛նք,Սրա՜նք պիտի լոկ վկայեն,
Թե եղե՞լ ես դու իմ կյանքում,
Ունեցե՞լ եմ երբևէ քեզ,
Զգացե՞լ եմ քեզ՝ համի պես,
Ապրե՞լ եմ քեզ՝ ցավի նման:
Այս ձեռքե՛րը,
Միայն սրա՛նք,
Սրա՜նք պիտի լոկ վկայեն,
Որովհետև…
Ինձ եղածը մտապատրանք է լոկ թվում,
Կարդացած վե՛պ,
Ուրիշ մեկի պատմած երա՜զ:
Ու չեմ հիշում մինչև անգամ քո դեմքը ես.
Տանջում եմ ինձ,
Չեմ ներում ինձ,
Ատում եմ ինձ,
Բայց… չե՜մ հիշում դեմքըդ անգամ:

Միայն սիրված ու համբուրված աչքերը քո,
Ասես քեզնից ընդմիշտ պոկված,
Ուր նայում եմ՝ ինձ են նայում,
Ուր նայում եմ՝ գտնում են ինձ,
Այն Բախտի պես,
Որ դիցապաշտ հին հույներին
Հետևում էր ամբողջ կյանքում…

Անգամ դեմքդ չեմ հիշում ես…
Ու թե հիշեն՝
Միայ՛ն սրանք,
Լոկ ձեռքե՜րըս պիտի հիշեն
Ու վկայեն, որ դու կայի՛ր,
Որ դու եղա՛ր:
Իրո՜ք եղար:
Միայն սրա՛նք պիտի հիշեն
Քո ձևե՛րը,
Մա՛շկը,Հո՛տը,
Սարսո՛ւռը,-
Քեզ՝ ամբողջովի՜ն…

Ու չնայե՞մ իմ ձեռքերին
Ու չնայե՞մ այնպե՛ս, այնքա՛ն,
Որ դիտողը ինձ կարծի… խենթ:

Ու թե կարծի՝ կսխալվի՞…

Ահա թե ինչ հասկացա ես` բանաստեղծությունը կարդալիս: Սևակը փորձում էր մոռանալ մեկին, ում սիրահարված էր, բայց նրա ձեռքերն էին ամեն ինչ հիշում: Նրա աչքերը ամեն տեղ նայելիս տեսնում էին նրան: Միգուցե ուղեղով նա ուզում էր մոռանալ նրան, կամ արդեն իսկ մոռացել էր: Բայց մարմնով նա դեռ զգում էր այդ կնոջը:

Posted in Ճամբարային, ճամփորդական

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

Նախագծի շրջանակներում այցելեցինք Արևմտյան դպրոց` 3րդ դասարանի սովորողների մոտ: Երեխաները շատ ոգևորված էին և հաճույքով պատասխանում էին մեր հարցրեին:

Վերջում նաև ցույց տվեցին իրենց սիրած խաղերը և խաղեր, որոնք իրենք են հորինել:

Posted in Ճամբարային, ճամփորդական, Նախագծեր

Հունվարյան շրջիկ նախագիծ «Սովորող-սովորեցնող»

Նախագծի նպատակ

  • կրթահամալիրում կամ կրթահամալիրից դուրս ձեռք բերած հմտությունները փոխանցել կրտսեր դպրոցականներին

Նախագծի խնդիրները

  • Ձևավորել նախագծային խմբեր
  • Աշխատել համագործակցային խմբերով կրթահամալիրի դպրոց պարտեզների դասավանդողների հետ
  • սովորող-սովորեցնող բաղադրիչի լայն կիրառություն

Նախագծի իրականացում

Քննարկումներ անգլերենով` կրտսեր դպրոցի սովորողների հետ հետևյալ թեմաներով`

  • Are video games helpful or harmful for children? (Արդյոք վիդեոխաղերը օգտակար են, թե՞ վնասակար)
  • What is the appropriate amount of screen time for a child? (Ո՞րն է թույլատրելի ժամանկը, որը երեխան կարող է անցկացնել էկրանի դիմաց )

Իրականցնող խումբ` Ավագ դպրոցի սովորողներ

Posted in Ամփոփումներ

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ահա ևս մեկ տարի վերջանում է, և վերջանում է նաև առաջին ուսումնական շրջանը։ Այն այս տարի յուրահատուկ է, քանի որ վերջինն է շատերիս համար։

Այս ուսումնական շրջանում շատ բան չեմ հասցրել անել, բայց կփորձեմ եղածը ներկայացնել։

Ինչպես արդեն նշեցի՝ այս տարին վերջին տարին է դպրոցում։ Շուտով սկսվելու է մի նոր էջ, որին ես հիմա ակտիվորեն պատրաստվում եմ՝ սովորելով նոր առարկաներ՝ գծագրություն և գծանկար։ Նրանք լիովին նոր են իմ համար, և իմ հաջողություններից մեկն եմ համարում նրանց յուրացումը, որը ամեն օր ավելի ու ավելի է լավանում։

Սկսել եմ նաև ավելի շատ ժամանակ տրամադրել հայ գրականություն կարդալուն, ինչը օգնում է նաև ավարտական քննություններին պատրաստվելուն։ Ինձ համար բացահայտեցի նոր սիրելի գրողների։

Ընդհանուր առմամբ այս տարին իմ համար նորությունների, նոր ծանոթությունների և հաջողությունների տարի էր։ Այն ես բավականին ստացված եմ համարում ու անհամբեր սպասում եմ նոր տարվան։