Posted in Հայոց լեզու 12

Մարտ ամսվա առաջադրանքներ

1) 1 Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, 2 որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4)Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ 3 նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»:                              Ըստ Ռ. Զարյանի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6. 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական.

(13) մեծանուն

(14) լուսավոր, ընդարձակ, հսկայական

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7. 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը.

Այդ – ցուցական դերանուն

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8. 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ.

Դատարկ – փուչ, սնամեջ

լուռ – անձայն, անշշուկ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 9. 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ.

(10) խռովված հոգին

(12) հրաժեշտ տվեցին

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 10. Որոշել 10-րդ նախադասության դիմավոր բայերի եղանակը, ժամանակաձևը, դեմքը, թիվը. 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 11. 18-րդ նախադասությունից դուրս գրել անհոդակապ 2 բարդ բառ.

Շուրջբոլորը, որոտընդոստ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 12. 6-րդ նախադասությունից դուրս գրել Ա ներքին հոլովման պատկանող 2 գոյական.

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 13. 3-րդ նախադասությունից դուրս գրել ածանցավոր 2 բառ. 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 14. 17-րդ նախադասությունից դուրս գրել ուղիղ խնդրի 2 օրինակ.

Դիմացի պատին տեսավ, ծաղկամաններով դրված նկարի տակ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 15. 5-րդ նախադասությունից դուրս գրել բացահայտիչը և բացահայտյալը և նշել բացահայտչի տեսակը. 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 16. 13-րդ նախադասությունից դուրս գրել տեղի պարագայի 1 օրինակ.

Անգլիայում

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 17. 12-րդ նախադասությունից դուրս գրել հետադաս դերբայական դարձվածը․

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 18. 10-րդ և 11-րդ նախադասություններից ո՞րն է համադասական, գրել նախադասությունը.

(10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 19. 3-րդ նախադասության ուղղակի խոսքը փոխակերպել անուղղակի խոսքի.

(3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված

Նա հաճախ վրդովված ասում էր, որ թողնելով «Սպարտակը» միշտ իր պատահականորեն ստեղծված այդ պարի մասին էին խոսում։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 20.3 Գրել ազատ շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը․

    • Պանդխտություն

    • Ես կփոխեմ աշխարհը

    • Ինչո՞ւ ենք մենք այսպես ապրում