Posted in Գրականություն 12

Հովհաննես Թումանյան․ հարցաշար

Ստուգողական հարցաշար

1. Տրված հատվածներից ո՞րն է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքից։

1․ Ու նրանց հետ՝ ցող արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին են գիշեր:

2․ Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փռած տիրաբար
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:

3. Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում:

4. Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանքի`
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:

2. Նշել բանաստեղծական տողերի ճիշտ հաջորդականության տարբերակը։

1. Հայոց լեռներում

2․ Էն անլույս մըթնում

3․ Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր

4․ Դըժար լեռներում

5․ Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր

6․ Ու մենք անհատնում

3, 6, 2, 5, 1, 4

3. Հովհ․ Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծության վեցատողերի վերջին բառակապակցությունները դասավորել ըստ բանաստեղծական տների հերթականության։

1․ Սուգի լեռներում, 2․ Կանաչ լեռներում, 3․ Դըժար լեռներում, 4․ Արնոտ լեռներում, 5․ Բարձըր լեռներում։

3, 5, 4, 1, 2

4․ Ո՞ր բառն է բաց թողած։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,

Մեր գանձերը ծով,

Ինչ որ դարերով

Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին

Հայոց լեռներում,

…………. լեռներում։

1․ Սուգի

2․ Արնոտ

3․ Դըժար

4․ Բարձըր

5․ Տրվածներից քանի՞սն են ճիշտ Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ։

1․ «Հայրենիքիս հետ» բանաստեղծության մեջ հեղինակը Հայաստանը բնութագրում է «ողբի», «որբի», «զարկված» ու «զըրկված» հայրենիք՝ մեր ողբերգության պատճառը համարելով անմիաբանությունը։

2․ «Անուշ» պոեմում կա «անցվոր ախպոր» կերպարը, որը  «աշխարհի կարգն» է հիշեցնում դժբախտ Անուշին, ինչը, սակայն, Անուշը չի ընդունում։

3․  «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ հեղինակը փառաբանում է հայոց լեռները, որոնք դարեր շարունակ իրենց լանջերին տեղ չեն տվել «անապատի սև օրդուներին»՝ իրենց խորքերում պատսպարելով հայ գաղթականներին։

Advertisement

4․  «Թմկաբերդի առումը» պոեմում մահամերձ Թաթուլը կնոջ մատնության մասին իմանում է վերջին պահին, երբ իր զինվորների մեծ մասն արդեն սպանված էր։

2

6․ Թումանյանի նշված ստեղծագործություններից քանի՞սն են բանաստեղծություն։ 

 «Հայոց վիշտը»«Հոգեհանգիստ», «Հառաչանք», «Հայոց լեռներում»«Հայրենիքիս հետ», «Թմկաբերդի առումը», «Փարվանա», «Անուշ»։

4

7․ Տրվածներից քանի՞սն են սխալ Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ։

1․ «Գիքորը» պատմվածքում հեղինակը խոր ցավով է հայ գյուղի թշվառ կյանքը համեմատում քաղաքի բարեկեցիկ կենցաղի հետ՝ Գիքորի ողբերգության համար մեղադրելով նաև իշխանություններին։

2․ «Գելը» ստեղծագործության մեջ հեղինակը ներկայացնում է գայլերի մասին պատմություններ, որոնց անմիջական մասնակիցն ու պատմողը հենց ինքն է։

3․ «Քաջ Նազար» հեքիաթի համանուն հերոսը թագավոր դառնալուց հետո հրաժարվում է կռիվ գնալուց՝ ժամանակ առ ժամանակ պալատականներին հիշեցնելով, որ իր նման քաջ թագավորին վայել չէ վախկոտ թշնամուն դեմ գնալ։

4․ «Գելը» պատմվածքում հեղինակը մշտապես շեշտում է նրանց դեմ գյուղացիների միասնական պայքարի անհրաժեշտության մասին՝ բերելով հարևան գյուղերի օրինակը։

1

8․ Թումանյանի ո՞ր ստեղծագործությունն է սկսվում հետևյալ տողերով։

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր

Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,

Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝

Բըռնած պահում են  մի ուրիշ աշխարհ։

1․ «Փարվանա»

2․ «Թմկաբերդի առում»

3․ «Անուշ»

4․ «Հայոց լեռներում»

9․ Որտե՞ղ են կատարվում Թումանյանի  «Փարվանա»  բալլադի գործողությունները․

1․ Լոռիում

2․ Սյունիքում

3․ Ջավախքում

4․ Գուգարքում

10․ Ո՞ր հատվածը Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է։

ա․ Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով․․․

բ․ Անց է կենում դարձյալ տարին։

Նայում է կույսն ամեն օր,

Ոչ մի սարից, ոչ մի ճամփին

Չի երևում ձիավոր։

գ․ Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,

Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր․

Սարսափ է կաթում արնոտ աչքերից,

Եվ կերպարանքը փոխված է բոլոր։

դ․ Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ

Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,

Ավերակ բերդին, սև ամպի նըման,

Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

1․ «Անուշ»

2․  «Թմկաբերդի առում»

3․  «Փարվանա»

4․  «Հայրենիքիս հետ»

1․ 1-գ, 2-դ, 3- բ, 4-ա
2․ 1-դ, 2-բ, 3-ա, 4-գ
3․ 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա
4․ 1-գ, 2-դ․ 3-ա, 4բ

11․ Թումանյանի «Անուշ» պոեմի դրվագներից ո՞րը բազմամարդ տեսարան չէ։

1․ Սարոյի մոր ողբը

2․ Համբարձման տոնը և վիճակ հանելը

3․  Սարոյի և Մոսիի կոխ բռնելը

4 ․ Անուշի խելագարության տեսարանը

12․ «Անուշ» պոեմում ո՞վ է Անուշին խորհուրդ տալիս․

Թե տալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,
Ա՜խ նա գնաց, նա գնա՜ց․․․

1․ ծերունին

2․ անցվոր ախպերը

3․ ընկերոուհին

4․Անուշի մայրը

13․ Ի՞նչ երազ է տեսնում «Թմկաբերդի առումը» պոեմի հերոս Թաթուլ իշխանը մատնության գիշերը։

1․ Թմկաբերդը հիմնահատակ քանդվել է։

2․ Ցին ու ագռավ լցվել են Թմկաբերդ։

3․ Վիշապօձը փաթաթվել է օձին։

4․ Նադիր շահը սպանում է իրեն՝ Թաթուլին։

14․ Ո՞ր  հատվածը «Թմկաբերդի առումը» պոեմից չէ։

1. Ու կռվի դաշտում Շահի առաջին

Արին մի անգամ գովքը սիրունի.

Նրան իր տեսքով, հասակով, ասին,

Չի հասնի չքնաղ հուրին Իրանի:

2.Պտույտ է գալի չքնաղ տիրուհին,

Անցնում է, հսկում սեղաններն ամեն,

Հորդորում, խնդրում, որ ուրախ լինին,

Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

3․ Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,

Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին․

Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,

Ոչ սիրած կնկա տված բաժակին․․․

4․ Խուրխուլ մակույկով հանձնվիր ծովին,

 քան թե  հավատա կնոջ երդումին․

Նա՝ կավատ, վարար, մի չքնաղ դժոխք,

նրա բերանով Իբլիսն է խոսում։

15. Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ

Աշխարհքի վըրա, Ջավախքի վրա,

Ավերակ բերդին, սև ամպի նըման,

Ծուխն ու թըշնամին չոքել են ահա:

ա. «Թմկաբերդի առումը»

բ. «Փարվանա»

գ. «Անուշ»

դ. «Հայրենիքիս հետ»

16. Ըստ Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի համանուն հերոսի՝ ի՞նչն է մարդու կյանքում ամենակարևորը:

1. խելքը

2. քաջությունը

3. բախտը

4. խորամանկությունը

17. Ո՞ր շարքում են միայն Հովհ․ Թումանյանի ստեղծագործությունները:

1. «Անուշ», «Վահագն», «Հառաչանք», «Սասունցի Դավիթ»

2. «Առաքյալը», «Հայոց վիշտը», «Հայրենիքիս», «Լոռեցի Սաքոն»

3. «Գելը», «Գիքորը», «Քաջ Նազարը», «Համբերանքի չիբուխը»

4. «Թմկաբերդի առումը», «Փարվանա», «Հայրենիքիս հետ», «Հոգեհանգիստ»

18. Ո՞ր համարներով են նշված Թումանյանի քառյակների առաջին տողերը:

1. Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սրբազան…

2. Ես լավության խոսքն եմ ասում…

3. Թախծում են պաղ ու խորհում…

4. Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ ես հողին…

5. Բերանն արնոտ մարդակերը էն անբան…

6. Խոր սուզվեցին ակն աղբյուրի…

7. Հիմա բացե՜լ են հանդես …

8. Վատը՝ լավ եմ տեսել ես…

9. Երկրից անցվոր, երկրի  փառքին անհաղորդ է իմ հոգին…

1, 5, 7

19. Թումանյանի «Փարվանա» բալլադի վերաբերյալ պնդումներից որո՞նք են սխալ:

1. Փարվանա արքայադստեր համար տեղի է ունենում մրցույթ, սակայն աղջիկը չի ցանկանում ամուսնանալ դաժան պայքարում հաղթանակած քաջի հետ:

2. Աղջիկը քաջերից պահանջում է կա՛մ երկնքից աստղեր իջեցնել, կա՛մ անշեջ հուր բերել:

3. Աղջիկը երկար տարիներ սպասում էր քաջերին, սակայն նրանք այդպես էլ չվերադարձան:

4. Ծեր արքան աղջկան հորդորում է այլևս չսպասել քաջերին:

20․ Ո՞ր համարներով են նշված Թումանյանի քառյակների առաջին տողերը:

1. Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես…

2. Մեր աչքերը նայում են կարոտ…

3. Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան…

4. Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան ես ճամփադ…

5. Լինե՜ր հեռու մի անկյուն…

6. Վատը՝ լավ եմ տեսել ես…

7. Հերթով գալիս, անց ենք կենում…

8. Ջա՜ն հայրենի ծղրիդներ…

9. Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի…

Posted in Գրականություն 12

Սևակ-100. «Խենթը» վերլուծություն

Ես նայում եմ իմ ձեռքերին,
Ա՛յնպես նայում,
Որ դիտողը ինձ կարող է խենթ համարել:
Նայո՜ւմ-նայո՜ւմ,
Շուռ ու մուռ եմ տալիս այնպե՛ս,
Քարկըտիկ եմ կարծես խաղում առանց քարի:
Ու նրանց հետ խոսում եմ ես
(Նաև խոսո՜ւմ)
Եվ համարրյա նույն լրջությամբ,
Ինչպես Համլետ արքայազնը՝ լերկ գանգի հետ,
Որովհետև… այս ձեռքե՜րը,
Միայն սրա՛նք,Սրա՜նք պիտի լոկ վկայեն,
Թե եղե՞լ ես դու իմ կյանքում,
Ունեցե՞լ եմ երբևէ քեզ,
Զգացե՞լ եմ քեզ՝ համի պես,
Ապրե՞լ եմ քեզ՝ ցավի նման:
Այս ձեռքե՛րը,
Միայն սրա՛նք,
Սրա՜նք պիտի լոկ վկայեն,
Որովհետև…
Ինձ եղածը մտապատրանք է լոկ թվում,
Կարդացած վե՛պ,
Ուրիշ մեկի պատմած երա՜զ:
Ու չեմ հիշում մինչև անգամ քո դեմքը ես.
Տանջում եմ ինձ,
Չեմ ներում ինձ,
Ատում եմ ինձ,
Բայց… չե՜մ հիշում դեմքըդ անգամ:

Միայն սիրված ու համբուրված աչքերը քո,
Ասես քեզնից ընդմիշտ պոկված,
Ուր նայում եմ՝ ինձ են նայում,
Ուր նայում եմ՝ գտնում են ինձ,
Այն Բախտի պես,
Որ դիցապաշտ հին հույներին
Հետևում էր ամբողջ կյանքում…

Անգամ դեմքդ չեմ հիշում ես…
Ու թե հիշեն՝
Միայ՛ն սրանք,
Լոկ ձեռքե՜րըս պիտի հիշեն
Ու վկայեն, որ դու կայի՛ր,
Որ դու եղա՛ր:
Իրո՜ք եղար:
Միայն սրա՛նք պիտի հիշեն
Քո ձևե՛րը,
Մա՛շկը,Հո՛տը,
Սարսո՛ւռը,-
Քեզ՝ ամբողջովի՜ն…

Ու չնայե՞մ իմ ձեռքերին
Ու չնայե՞մ այնպե՛ս, այնքա՛ն,
Որ դիտողը ինձ կարծի… խենթ:

Ու թե կարծի՝ կսխալվի՞…

Ահա թե ինչ հասկացա ես` բանաստեղծությունը կարդալիս: Սևակը փորձում էր մոռանալ մեկին, ում սիրահարված էր, բայց նրա ձեռքերն էին ամեն ինչ հիշում: Նրա աչքերը ամեն տեղ նայելիս տեսնում էին նրան: Միգուցե ուղեղով նա ուզում էր մոռանալ նրան, կամ արդեն իսկ մոռացել էր: Բայց մարմնով նա դեռ զգում էր այդ կնոջը:

Posted in Գրականություն 12

Ալ․ Շիրվանզադեարցաշար

1․ Ո՞ր դարաշրջանի հեղինակ է Շիրվանզադեն․ որտե՞ղ է ծնվել և մահացել։
Շիրվանզադեն ապրել և ստեղծագործել է 19-րդ վերջերինև 20-րդ դարի 1-ին կեսին, ծնվել է Շամախիում, մահացել է Կիսլովոդսում։
2․ Ի՞նչ էր Շիրվանզադեի իսկական անունը։
2․Շիրվանզադեի իսկական անունը Ալեքսանդր Մովսիսյան էր։
3․ Ի՞նչ է նշանակում Շիրվանզադե գրական կեղծանունը
Շիրվանզադեի կեղծանունը բացատրվում է Շիրվանի (այդպես էր գավառի անունը, որտեղ գտնվում էր Շամախին) զադե՝ որդի։ Մեկ այլ բացատրությամբ շիրվան նշանակում է դերձակ, զադե՝ որդի, բառացի՝ դերձակի որդի։
4․ Ի՞նչ հատկանիշներ ունի ռեալիզմը՝ որպես գրական ուղղություն։
Ռեալիզմը կյանքը ճշմարտացիորեն պատկերելու գեղարվեստական ուղղություն և միջոց է։ Ռեալիզմի նշանաբանն է՝ կյանքը ինչպես որ է։ Շիրվանզադեն համարվում է հոգեբանական ռեալիզմի հիմնադիրը հայ գրականության մեջ։
5․ Ի՞նչ ժանրերի ստեղծագործություններ ունի Շիրվանզադեն։
Շիրվանզադեն գրել է վեպեր՝ «Նամուս»,«Ցավագար», «Քաոս», պատմվածքներ՝ «Արտիստը», դրամաներ՝ «Պատվի համար» ։
«Քաոս» վեպը։
6․  Ինչպե՞ս է հղացել իր վեպը Շիրվանզադեն, արդյոք իրակա՞ն պատմություն է ընկած վեպի հիմքում։
Շիրվանզադեն վեպի շուրջ մտածել է 15 տարի, վեպի սյուժեի հիմքում ընկած է իրական պատմություն՝ Բաքվի մեծահարուստ հանքատիրոջ ընտանիքում կտակի շուրջ ծագած խռովութուն։
7․ Ինչի՞ շուրջ է ծագում վեպի բախումը՝ կոնֆլիկտը։
Մարկոս աղա Ալիմյանի՝ քաղաքի մեծահարուստի թողած կտակը դառնում է երկու եղբայրների միջև բախման, և հետագա գործողությունները ծավալվում են հիմնականում այդ կտակի շուրջ։ Կտակով Ալիմյանի ամբողջ հարստությունն անցնում էր Սմբատին, Միքայելն և Արշակը իրենց մասը կստանային միայն այն դեպքում, եթե թողնեին իրենց շվայտ և անբարո կյանքը։
8․ Ինչպե՞ս է լուծվում վեպի բախումը՝ կոնֆլիկտը։
Սմբատի և Ալիմյանի միջև բախումը ավելի է խորանում, երբ Մարութխանյանը և Միքայելը ստեղծում են կեղծ կոնտր-կտակ։ Սմբատը չի հավատում այդ կտակի իսկությանը, հրաժարվում է վճարելուց։ Երկու եղբայրների միջև այս բախումը նաև ունի այլ պատճառ․ Շուշանիկի նկատմամբ երկու եղբայրներն էլ զգացմունքներ ունեին։ Շուշանիկի բարոյական ապտակից հետո Միքայելը սկսում է անդրադարձ կատարել իր կյանքին, գիտակցում է այն ամբողջ ապականությունն ու դատարկ վատնումը։ Նա սկսում է հետզհետե հրաժարվել իր նախկին կենսակերպից և վերափոխվում է։ Վեպի բախումը լուծվում է հրդեհի տեսարանից հետո․ եղբայրները հաշտվում են, Միքայելը ամուսնանում է՝ կատարելով հոր կամքը։
9․ Վեպի դեպքերը որտե՞ղ են տեղի ունենում, ի՞նչ միջավայր է հեղինակը ներկայացրել։
Վեպի դեպքերը տեղի են ունենում Բաքվում, հեղինակը պատկերում է սոցիալական տարբեր խավեր՝ մեծահարուստ միլիոնատերեր, ոսկի երիտասարդություն, վաճառականություն, բանվորական խավ։ Նա ներկայացնում է հիմնականում բուրժուական հասարակությունը, որտեղ սերը դեպի ոսկին ջնջել էր ամեն ինչ, որտեղ մարդիկ տարված էին միայն կուտակելու մոլուցքով, դժվար է տարբերել բարոյականը անբարոյականից, ազնիվը՝ անազնիվից․ միջավայրը արտաքուստ փայլուն էր, ներքուստ ապականված և փչացած։ Շիրվանզադեն ներկայացրել է հիմնականում բուրժուական խավը, նրան բնորոշ շահամոլությունն ու դաժան մրցավազքը, կապիտալի կուտակման մոլուցքը, այդ խավի ներկայացուցիչներից են վեպում Մարկոս Ալիմյանը, Մարութխանյանը, Սմբատ Ալիմյանը։ Պատկերում է ոսկի երիտասարդության ցոփ ու շվայտ կյանքը։ Պատկերում է բանվորների կյանքը և վիճակը հանքերում։
«Քաոս» վեպի կերպարները 
10․ Ո՞վ էր Մարկոս աղա Ալիմյանը, և ինչպե՞ս է նա մասնակցում վեպի հետագա գործողություններին։
Մարկոս աղա Ալիմյանը անցել էր բարդ ճանապարհ՝ հասարակ գյուղացուց դառնալով քաղաքի մեծահարուստ հանքատերերից մեկը։ Մարկոս Ալիմյանի մասին քաղաքում միֆեր էին պատմում, որոնք հիմնականում կույր նախանձից էին ստեղծվում։ Մարկոս աղան իր բնատուր խելքով և ճարպկությամբ ստեղծել էր իր ողջ հարստությունը և չէր ցանկանում, որ իր մահվանից հետո որդիները վատնեն իր կարողությունը։ Չնայած վեպի սկզբում նա մահանում է, բայց իր թողած կտակով մասնակցում է վեպի գործողություններին։ Նա շատ ավանդապաշտ էր, նրա նահապետական պատկերացումները շատ հաճախ չէին համապատասխանում ժամանակակից պատկերացումներին։
11․ Ո՞վ էր Սմբատ Ալիմյանը․ ինչպե՞ս է նրա կերպարը զարգանում, փոփոխություն կրում վեպում։
Սմբատ Ալիմյանը Մարկոս աղայի ավագ որդին է, որին հայրն ուղարկել էր Մոսկվա՝ կրթություն ստանալու։ Սմբատն այնտեղ ազատամտական գաղափարներով է տարվում, մեղադրում հորը անազնիվ ճանապարհով հարստանալու համար, ի հեճուկս հոր և ընտանիքի կամքի ամուսնանում է ռուս կնոջ հետ․ այդ պատճառով հայրը անիծում է նրան, զրկում ժառանգությունից։ Հոր թողած կտակով Սմբատը դառնում է Մարկոս աղայի ողջ հարստության ժառանգորդը և տնօրինողը, բայց պայմանով, որ բաժանվեր ռուս կնոջից, ամուսնանար հայ աղջկա հետ։ Այս հանգամանքը պատճառ է դառնում Սմբատի կյանքում շրջադարձային փոփոխության․ նա սկսում է հարմարվել այն դիրքին ու միջավայրին, որ մի ժամանակ ինքը քննադատել և մերժել էր։ Փողը և իշխանությունը նրա մեջ շատ բան են փոխում․ նա վեպի վերջում դառնում է հոր նման «խիղճը երկաթե սնդուկին հանձնած և հոգին գրպանը դրած» բուրժուա։
12․ Ո՞վ էր Միքայել Ալիմյանը․ ինչպե՞ս է նրա կերպարը զարգանում, ինչքանո՞վ էր նրա փոփոխությունը համոզիչ։
Միքայելը Ալիմյանի միջնեկ որդին էր, որին հայրը կրթվելու չէր ուղարկել՝ աչքի առաջ ունենալով Սմբատի ճակատագիրը։ Միքայելը չհամակերպվեց հոր կտակի հետ և ամեն քայլի պատրաստ էր՝ այդ ժառանգությունը ստանալու համար։ Նա ոսկի երիտասարդության ներկայացուցիչ էր, նրա համար կյանքը վայելք էր և հրճվանք։ օրերը վատնում էր թղթախաղի, ցոփ և անառակ խնջույքներում։Բեկումնային եղավ նրա հանդիպումը Շուշանիկի հետ, որի արհամարհանքը և բարոյական ազդեցությունը կարողացան Միքայելին վերափոխել․ սիրո շնորհիվ նա գիտակցեց իր սխալները, հետ դարձավ այդ կործանարար ճանապարհից և դարձավ օրինավոր և բարոյական մարդ․ ամուսնացավ Շուշանիկի հետ, հաշտվեց Սմբատի հետ։

Posted in Հայոց լեզու 12, Գրականություն 12

Հակոբ Պարոնյան․ հարցաշար

1․ Ո՞ր դարաշրջանի հեղինակ է Պարոնյանը։
Պարոնյանը ապրել և ստեղծագործել է 19-րդ երկրորդ կեսին Արևմտյան Հայաստանում՝ Կ․Պոլսում։
2․ Ի՞նչ ժանրի ստեղծագործություններ է գրել Պարոնյանը։
Պարոնյանը հայ մեծ երգիծաբան է, գրող, հրատարակիչ և հրապարակախոս․ գրել է կատակերգություններ՝«Ատամնաբույժն արևելյան», «Պաղտասար աղբար», երգիծական վեպ՝ «Մեծապատիվ մուրացկանները», դիմանկարների շարք՝ «Ազգային ջոջեր»։
3․ Ի՞նչ է երգիծանքը։
Երգիծանքը կյանքն արտացոլելու և պատկերելու միջոց է, հեղինակը ծաղրում է մարդկային արատները, թերությունները, հասարակական խնդիրներ է ներկայացնում երգիծանքով․ ճշմարտությունը ավելի ցայտուն է, երբ ներկայացվում է ծաղրով։
4․ «Մեծապատիվ մուրացկանները» երգիծական-մենագրական վեպի սյուժեն, կառուցվածքը և գաղափարը։
5․ Ի՞նչ կառուցվածք  և սյուժե ունի «Մեծապատիվ մուրացկանները» վեպը։
«Մեծապատիվ մուրացկանները» վեպի առանցքում Աբիսողոմ աղան է, իսկ մյուս հերոսները գալիս, հանդիպում են նրան՝ դրանով իսկ բացահայտելով թե՛ իրենց նպատակները, թե՛ իրենց մարդկային նկարագիրը և ճակատագիրը։
6․ Ո՞րն է վեպի գաղափարը։
Վեպի գաղափարը ներկայացված է վերջում․ հեղինակը անողոքաբար ծաղրում է Աբիսողոմ աղայի՝ որպես ազգային մեծատունի անտարբերությունը ազգային մշակույթի, գրականության և ընդհանրապես ազգային խնդիրների նկատմամբ, նաև ցավով երգիծում սոցիալական ծանր կացության մեջ հայտնված մտավորականներին՝ «գրական մարդոց»։
7․ Ո՞վ է Աբիսողոմ աղան։
Աբիսողոմ աղան հարուստ ագարակատեր էր, որը եկել էր Կ․Պոլիս՝ ամուսնանալու նպատակով։
8․ Ինչպե՞ս է Պարոնյանը ներկայացնում նրա արտաքին և ներքին հատկանիշները։
Աբիսողոմ աղան ապուշի դեմքով, տգետ, բայց շատ փառասեր մեծահարուստ էր․ նա իր տգիտության պատճառով ծիծաղելի իրավիճակներում է հայտնվում, օրինակ՝ չգիտի՝ ինչ է մուսան, ինչ է ընկալագիրը։
9․ Ի՞նչն է ծաղրում նրա կերպարում։
Աբիսողոմ աղային բացարձակ չեն հետաքրքրում «մեծապատիվ մուրացկանների» խնդիրները, նա ուզում է միայն իր անունը փառավորվի և հայտնի դառնա։ Հեղինակը ծաղրի միջոցով բացահայտում է կերպարը և քննադատում։
10․ Ովքե՞ր են մեծապատիվ մուրացկանները։
«Մեծապատիվ մուրացկանները» հիմնականում մտավորականներն են՝ խմբագիրը, բանաստեղծը, դերասանը, բժիշկը, մանկավարժը, նաև սոցիալական տարբեր աստիճանների վրա գտնվող մարդիկ՝ բեռնակիրներ, սափրիչ, միջնորդ կին։
11․ Ի՞նչը և ինչո՞ւ է ծաղրում նրանց Պարոնյանը։
Բոլորը մուրացկանություն էին անում իրենց օրվա ապրուստը վաստակելու, գոյությունը ապահովելու համար։ Պարոնյանը ցավում է, որ մտավորականները հայտնվել են սոցիալական այսպիսի ծանր պայմաններում

Posted in Գրականություն 12

Հարցաշար

Հայ գրականության սկզբնավորումը

Հին Հայաստանում մեսրոպյան գրերի ստեղծումից շատ դարեր առաջ ժողովրդական ի՞նչ ստեղծագործություններ են եղել:
Հին Հայաստանում մեսրոպյան գրերի ստեղծումից շատ դարեր առաջ հորինվել են Գողթան երգերը:

Ո՞րն է հայ գրականության զարգացման առաջին շրջանը:
Հայ գրականության զարգացման առաջին շրջանը կոչվում է հայ հին կամ հայ միջնադարյան գրականություն։

Հայ գրերի սկզբնավորումը ի՞նչ բախտորոշ իրադարձության հետ է առնչվում:
Հայ գրերի սկզբնավորումը   առնչվում  է այնպիսի  բախտորոշ իրադարձության հետ, ինչպիսին է ազգային գրերի գյուտը:

Գրերի գյուտը
1․ Ո՞վ է ստեղծել հայոց գրերը:
Հայոց գրերն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը (հանճարեղ գիտնական, ուսուցիչ, գրող, թարգմանիչ):
2․ Ե՞րբ են ստեղծվել հայոց գրերը:
Հայոց գրերն ստեղծվել են 405 թ
3․ Ովքե՞ր են օժանդակել Մեսրոպ Մաշտոցին հայոց գրերը ստեղծելու գործում:
Հայոց գրերն ստեղծելու գործում  Մեսրոպ Մաշտոցին օժանդակել են կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան:

Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործը

  1. Ո՞ր գրքում են շարադրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին տեղեկությունները:
    Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին տեղեկությունները շարադրված են Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքում:
  2. Որտե՞ղ է ծնվել Մեսրոպ Մաշտոցը
    Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում:
  3. Հարազատ ժողովրդից բացի՝ ո՞ր ժողովուրդների համար է Մեսրոպ Մաշտոցը գիր ստեղծել:
    Հարազատ ժողովրդից բացի՝ Մեսրոպ Մաշտոցը  գիր է հորինել նաև հարևան վրացիների և աղվանների համար:

Ոսկեդար:  5-րդ դարի հայ մատենագրության ընդհանուր բնութագիրը

  1. Ինչո՞ւ էր 5-րդ դարը կոչվում ոսկեդար:
    Գրերի գյուտից անմիջապես հետո սկզբնավորվում է հայագիր գրականությունը և զարգանում արագ վերելքով: Ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում ստեղծվում են ինքնուրույն և թարգմանական բազմաթիվ երկեր:
  2. Ո՞ր գիրքն են անվանում «թարգմանությունների թագուհի»:
    «Թարգմանությունների թագուհի» համարվել  է  «Աստվածաշնչի» թարգմանությունը:
  3. Ո՞րն է հայերեն թարգմանված առաջին  նախադասությունը:
    Մեսրոպյան տառերով առաջին  նախադասությունն է. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Posted in Գրականություն 12, Թարգմանություններ

Եզակի և զարմանալի Ամանորյա ավանդույթներ տարբեր երկրներում

Շվեդիա

Yule այծը եղել է շվեդական Սուրբ Ծննդյան խորհրդանիշ է, որը սկիզբ է առել հնագույն հեթանոսական տոներից: Այնուամենայնիվ, 1966 թվականին ավանդույթը նոր կյանք ստացավ այն բանից հետո, երբ ինչ-որ մեկի մտքով անցավ հսկա ծղոտե այծ ստեղծելու գաղափարը, որն այժմ կոչվում է Gävle այծ: Ըստ պաշտոնական կայքի՝ այծն ունի ավելի քան 18 մետր բարձրություն, 7 մետր լայնություն, իսկ քաշը՝ 3,6 տոննա։ Ամեն տարի հսկայական այծը կառուցվում է նույն տեղում:

Ճապոնիա

Չնայած Սուրբ Ծնունդը Ճապոնիայում ազգային տոն չէ, նրա քաղաքացիները դեռևս հետաքրքիր և համեղ միջոց են գտնում նշելու համար: Հնդկահավով ընթրիքի համար սեղանի շուրջ հավաքվելու փոխարեն ընտանիքները գնում են իրենց տեղական KFC: Ավանդույթը սկսվել է 1974 թվականին՝ «Kurisumasu ni wa kentakkii!» կոչվող մարքեթինգային արշավից հետո կամ «Կենտուկի Սուրբ Ծննդյան համար»: Որոշ մարդկիկ պատվիրը կատարում են ամիսներ առաջ կամ մի քանի ժամ տևողությամբ հերթերի մեջ ընկնում՝ իրենց «մատերը լիզելու չափ համեղ» ուտելիքները գնելու համար:

Ֆինլանդիա

Սուրբ Ծննդյան առավոտյան ֆիննական ընտանիքները ավանդության համաձայն ուտում են բրնձից և կաթից պատրաստված շիլա՝ դարչինով, կաթով կամ կարագով: Ով գտնում է պուդինգներից մեկի մեջ դրված նուշը, «հաղթում է», բայց որոշ ընտանիքներ խարդախություն են անում և թաքցնում մի քանի նուշ, որպեսզի երեխաները չնեղանան: Օրվա վերջում ընդունված է միասին տաքանալ սաունայում։

Աղբյուրը

Posted in Գրականություն 12

Հայ գրականության ռեալիստները

Նար-Դոս

Հովհաննիսյան Միքայել Զաքարին ծնվել է  մարտի 1, 1867, Թիֆլիսում։ Նա ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։ Նար-Դոսը բարձր է գնահատել գրականության դերը հասարակական կյանքում: Այս իմաստով նա հատկապես արժեքավորել է ռեալիստական գրական մեթոդը շատ խիստ խոսելով նատուրալիզմի դեմ: Նար-Դոսը մահացել է հուլիսի 13, 1933, Թիֆլիսում

Հակոբ Պարոնյան

Հայ գրող, երգիծաբան, լրագրող Հակոբ Պարոնյանը ծնվել է 1843թ. նոյեմբերի 19-ին Ադրիանապոլիս քաղաքում: 19-րդ դարի երկրորդ կեսի ռեալիստական արձակագրության ամենանշանավոր դեմքերից մեկն է համարվում։

Պարոնյանը մանուկ հասակում զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։ Կրթությունն ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվից բացի, սովորել է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին, ընդունվել է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու: 

Պարոնյանն զբաղվել է նաև ինքնակրթությամբ, ուսումնասիրել է հայոց պատմությունն ու գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը, կարդացել է եվրոպացի հեղինակների ստեղծագործությունները։ Կարճ ժամանակ անց թողել է ուսումնարանն ու աշխատանքի անցել մի դեղագործի մոտ որպես աշակերտ:

1863 թվականին Պարոնյանը մեկնել է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտել։ Ի վերջո, աշխատանք է գտել հեռագրատանը։ 1868թ.-ին նորից վերադարձել է Ադրիանապոլիս, մի քանի տարի հետո վերադարձել Պոլիս, նախ՝ աշխատել հեռագրական գործակալություններում, ապա՝ մասնավոր դասեր տվել մեծահարուստ Մանուկյանների տանը (Պեշիկթաշում): 

Այնուհետև Պարոնյանը նշանակվել է ուսուցիչ Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, ուր նրան աշակերտել է Պետրոս Դուրյանը։ Պոլսում Պարոնյանը կապեր է հաստատել դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես՝ Հարություն Սվաճյանի հետ։ Վերջինիս հրավերով սկզբում աշխատակցել է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դարձել նրա խմբագիրը (1872-1874թթ.):

1874-1877 թվականներին խմբագրել է «Թատրոն» թերթը: Բացի դրանից, նա հրատարակել է «Թատրոն բարեկամ մանկաց» երկշաբաթաթերթը (1874-1877թթ.)՝ նպատակ ունենալով «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկրնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքցի ըլլալ»:

«Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցել է նաև «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին: Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տվել իրենց պարբերականներում: Մեծ ջանքեր գործադրելով՝ Պարոնյանը կարողացել է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888թթ.):

1888 թվականին՝ հայ պարբերականների փակվելուց հետո, Պարոնյանը զրկվել է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից: Գումար վաստակելու համար աշխատել է որպես հաշվապահ: Այդ աշխատանքը, սակայն, նյութապես չի ապահովել նրան: Աղքատությունը քայքայել է Պարոնյանի առողջությունը, և նա 1891թ.-ին վախճանվել է ծայրաստիճան աղքատության մեջ:

Ալեքսանդր Շիրվանզադե (Ալեքսանդր Մովսիսյան) Մինասի

Ալեքսանդր Շիրվանզադեն (իսկական ազգանունը՝ Մովսիսյան) սովորել է Շամախիի հայոց թեմական և ռուսական գավառական երկդասյան դպրոցներում: Հոր անսպասելի սնանկացման պատճառով պատանին ստիպված թողել է ուսումը և աշխատել: 

1875թ. մեկնել է Բաքու և 3 տարի աշխատել որպես գրագրի օգնական՝ ականատես լինելով շահի ու կողոպուտի համար մղվող մրցավազքին: Այդ տարիներին նրա կյանքում մեծ դեր է ունեցել մորաքրոջ որդին՝ դերասան Հովհաննես Աբելյանը: Աբելյանների տանը նա ծանոթացել է հայ և համաշխարհային գրականությանը, մամուլին, ճանաչել հայ ականավոր գործիչների:

1878 թ.-ից Շիրվանզադեն թղթակցել է հայկական և ռուսական մամուլին, կատարել գրական առաջին փորձերը: 1883թ. տեղափոխվել է Թիֆլիս: Նույն թվականին «Մշակ» թերթում տպագրվել է նրա առաջին գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, այնուհետև «Գործակատարի հիշատակարանից» վիպակը:

1884թ. «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել «Խնամատար» վիպակը, 1885թ.՝ «Նամուս» վեպը, որով և հայտնի է դարձել: Վեպում նա պատկերել է գավառական քաղաքի սոցիալ-հոգեբանական մթնոլորտը և հետամնաց միջավայրը, որին զոհ են գնում հերոսները:

1886-91թթ. Շիրվանզադեն եղել է «Արձագանք» պարբերականի քարտուղարը: Տպագրել է «Ֆաթման և Ասադը» (1888թ.), «Տասնուհինգ տարի անց» (1890թ.) նովելները, «Արամբին» (1888թ.), «Զուր հույսեր» (1890թ.) վեպերը՝ շարունակելով «Նամուս»-ում շոշափած թեմաները:

Գրողը ցավով նկատում է, որ արագորեն վերանում են ավանդական հարաբերությունները, ոչնչանում է մարդկանց հոգեհարազատությունը, փողը խաթարել է բարոյական արժեքները՝ բազմաթիվ ազնիվ հոգիների դատապարտելով տառապալի կյանքի: 1895-96թթ. հայերի կոտորածների ժամանակ գրողը պաշտպանել է Հայ դատը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան ձերբակալել է:

XIX դարի 90-ական թվականներին Շիրվանզադեն գրել է «Արսեն Դիմաքսյան» (1893թ.) վեպը, «Ցավագարը» («Չար ոգի», 1894թ.), «Կրակ» (1896թ.) վիպակները, իսկ 1896-97թթ.՝ «Քաոսը», որը հայ ռեալիստական վեպի գլուխգործոցն է թե´ գեղարվեստական, թե´ գաղափարական առումով:

Բացառիկ է Շիրվանզադեի դերը XX դարի սկզբի հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Հանդես է եկել Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի և ուրիշների մասին հոդվածներով, գրել է «Մելանիա» (1899թ.), «Արտիստը» (1901թ.) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902թ.) վեպի առաջին մասը,  դրամատիկական գործեր՝ «Եվգինե», «Ունե՞ր իրավունք» (երկուսն էլ՝ 1903թ.), «Պատվի համար» (1905թ.):

1905-10թթ. Շիրվանզադեն ապրել է Փարիզում: Առաջին աշխարհամարտը (1914-18թթ.) և հայ ժողովրդի արևմտյան հատվածի եղեռնը ծանր տպավորություն են թողել գրողի վրա: Բազմաթիվ հոդվածներում, նամակներում ու գրական երկերում նա բացահայտել է հայերի կոտորածների բուն պատճառները, մերկացրել թուրքական իշխանությունների անմարդկային արարքները, մեծ տերությունների խարդավանքները:

1916թ. նա Հովհաննես Թումանյանի հետ եղել է ժամանակավորապես ազատագրված Արևմտյան Հայաստանում: 1919թ. բուժման նպատակով դարձյալ մեկնել է արտասահման: 1926թ. գրողը հաստատվել է Երևանում: Գրել է «Մորգանի խնամին» (1930թ.) կատակերգությունը, ամբողջացրել «Կյանքի բովից» երկհատոր հուշագրությունը (1932թ.), հրատարակության պատրաստել իր երկերը (8 հատոր, 1929-34թթ.), վերամշակել մի շարք գործեր:

Շիրվանզադեն արժանացել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրողի (1930թ.), Անդրկովկասի մշակույթի վաստակավոր գործչի կոչումների: Գրողի բազմաթիվ ստեղծագործություններ բեմադրվել են հայ թատրոնում, նրա երկերի հիման վրա Հայֆիլմում նկարահանվել են «Նամուս» (1925թ.), «Չար ոգի» (1927թ.), «Պատվի համար» (1956թ.), «Մորգանի խնամին» (1970թ.), «Քաոս» (1973թ.) կինոնկարները:

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում:  Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում: 1 870- ին մահանում է հայրը՝ Խաչիկ էֆենդին: Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների` Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ, որտեղ եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում: 1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը` Կալաթասարայի վարժարանը: Ուսանում է երկրաչափական գործը: Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով: 1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, որպես գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը:Սակայն շուտով վարժարանը փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով: 1881-ին բացվում է “Հուգուգի” վարժարանը: Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է “Հուգուգ”, որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է` վկայական չստանալով: 1884-ին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան — իրավաբանի վկայական: 1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը: Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին եւ 1890-ականների սկզբներին: Զոհրապը գրել է բանաստեղծություններ, նորավեպեր, ակնարկներ, վեպեր և այլն, սակայն առավել ճանաչվել է նորավեպերով: Զոհրապի նորավեպերը լույս են տեսել 3 ժողովածուով՝ «Խղճմտանքի ձայներ» (1908 թ.), «Կյանքն ինչպես որ է» (1911 թ.), «Լուռ ցավեր» (1911 թ.): Մի շարք նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները: «Ճիտին պարտքը» նորավեպի հերոսը՝ վաճառական Հուսեփ աղան, սնանկացել էր և կնոջ մահից հետո չէր կարողանում հոգալ տան ու 2 անչափահաս աղջիկների կարիքները: Դժբախտ մարդը, ապարդյուն մաքառելով հոգսերի դեմ, ինքնասպան է լինում: Իրեն ծովը նետած Հուսեփի վզից կախված էր քարերով լցված պայուսակը՝ «ճիտին պարտքը»: «Մագթաղինե», «Այրին», «Փոստալը» նորավեպերի հերոսուհիները թշվառ ու լքված, կյանքի հարվածների տակ կքած կանայք են: Զոհրապն առանձնակի քնքշությամբ է անդրադարձել սիրո թեմային: «Այինկա», «Ռեհան», «Առջի սեր, առջի բարի», «Զաբուղոն», «Ճեյրան» նորավեպերում սիրո դրաման քննել է երջանկության, բարոյականության, գեղեցկության և այլ բարձր արժեքների լույսի ներքո: Սակայն Զոհրապին սպասվում էր դաժան ճակատագիր, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։ 1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին դաժանորեն սպանվեց Գրիգոր Զոհրապը։

Posted in Գրականություն 12

Խորխե Բուկայ. «Ինքնաբավության մանիֆեստ»

Ստեղծագործության մեջ գրողը ասում է, որ մարդը պիտի ինքն իրեն լավ ճանաչի և իմանա իր գինը։ Ինքդ քեզ լավ ճանաչելով դու դառնում ես ավելի կատարյալ ու կարող ես թույլ չտալ, որպեսզի մարդիկ օգտվեն քեզնից, մանիպուլացիաների ենթարկեն։ Դա իհարկե կարող է շատերին դուր չգալ, որոշ մարդիկ կհեռանան քո կյանքից, բայց կարծում եմ, որ դա լավագույնի համար է։

Ընդհանուր միտքը ինձ շատ դուր եկավ և ես կիսում եմ Բուկայի կարծիքը այս թեմայի մասին։

Կարդացեք այստեղ

Posted in Հայոց լեզու 12, Գրականություն 12, Թարգմանություններ

To cure baldness – Ճաղատության բուժումը

Once upon a time, there was a man who was completely bald. He felt very cold in winter and hot in summer. He was stung by gadflies and mosquitoes. He suffered from his baldness day and night. One day, he went to see a specialist well known for his medical and surgical practice and said, “Great Master! Would you cure my baldness?”

ժամանակին մի ճաղատ մարդ կար։ Նա շատ էր մրսում ձմռանը, իսկ ամռանը շատ շոգում։ Նրան անըդհատ կծոտում էին մոծակները ու ճանճերը։ Նա գիշեր-ցերեկ տառապում էր իր ճաղատությունից։ Մի օր նա որոշեց գնալ մի բժշկի մոտ, ով հայտնի էր իր բժշկական և վիրաբուժական փորձով։ Գնաց նրա մոտ, ու ասաց “Օօ՜, մեծն վարպետ։ Կարո՞ղ ես բուժել իմ ճաղատությունը”

Taking off his hat, the doctor revealed to him that he too was bald and said, “I have the same trouble as you. If I could cure it, I would have done so with myself long time ago.”

Հանել իր գլխարկը բժիշկը ցույց տվեց նրան, որ ինքը նույնպես ճաղատ է և ասաց “Ես նույն խնդիրն ունեմ, ինչ դու։ Եթե կարողանայի բուժել դա, ապա շատ վաղուց ինձ կբուժեի”

So are the people at large. Suffering from the agonies of birth, old age, sickness and death, people seek for immortality. They hear Sramanas, Brahmans etc, are the best doctors in the world who know now to cure all kinds of diseases. They go to a Brahman and say, “Would you release us from the pain of impenitence and transmigration and help us live in happiness and immortality?”

Այդպիսին են նաև մարդկանց մեծամասնությունը։ Տառապելով մեծ տարիքից, հիվանդություններից և մահից մարդիկ փնտրում են անմահություն։ Նրանք լսում են, որ Սրամանասներըը, Բրահմանները և այլոք, լավագույն բժիշկներն են աշխարհում և գիտեն, թե ինչպես բուժեն բոլոր տեսակի հիվանդությունները։ Նրանք գնում են Բրահմանի մոտ ու ասում “Կազատե՞ս մեզ անզղջության և գաղթականության ցավից և կօգնե՞ս ապրել երջանկության և անմահության մեջ”

The Brahman tells them, “I also suffer from those agonies that you feel. So I’m looking for immortality, which I can’t find. If I was able to make you get it, I would get it first for myself and then for you too.”

Բրահմանը պատասխանում է “Ես նույնպես տանջվում եմ այդ տառապանքներից, որոնք դուք եք զգում։ Եվ ես անմահություն եմ փնտրում, որը չեմ կարող գտնել։ Եթե կարենայի օգնեի ձեզ, որ այն գտնեիք, ապա առաջինը ինքս կգտնեի, իսկ հետո ձեզ կօգնեի”

The Brahman is just like the bald man getting weary in vain for his healing.

Բրահմանը նման է ճաղատ մարդուն, ով անհարկի հոգնել է իր բուժումից: