Posted in Հայոց լեզու, Նախագծեր, Գրականություն 9

«Ավետիք Իսահակյան-145» նախագիծ․

Բացատրություն․

Մրահոն-սև հոնքերով
Երկնասույզ-երկնամուխ
Նազուկ-քնքուշ, նուրբ
Պճնազարդել-գեղազարդել
Բամբիշ-թագուհի, իշխանուհի
Մշտաթոր- հոսող
Ձյունաթույր-սպիտակ, ձյան գույն ուեցող
Մանկլավիկներ-ազնվատոհմ, երիտասարդ
Նաժիշտ-սպասավորուհի, աղախին․

Posted in Հայոց լեզու, Հեռավար-առցանց ուսուցում․, Ամփոփումներ

Պայմանագրի ամփոփում.

Ես համաձայն եմ բոլոր կետերի հետ, բացառությամբ 4.5.5 և 4.5.6: Իմ կարծիքով սովորողը պարտավոր չէ մասնակցել բոլոր ճամբարներին և ճամփորդություններին: Դա պետք է լինի նրա իրավունքը և ցանկությունը: Բայց այս պայմանը մեզ ներկայացվում է որպես իրավունք:


Posted in Հայոց լեզու

Պայմանի պարագա

Կետադրել

Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում՝ պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը, և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են, դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում:

Posted in Հայոց լեզու

Տեղի պարագա

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:

Ես գալիս եմ հեռվից ևգնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:

Փողոցով մի հին մեքենա սլացավ:

Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանք տեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

Գտի՛ր տեղի պարագաները:

  • Կացարանի պատուհանիցպոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղարթում:
  • Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
  • Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
  • Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
  • Հնչյունները նրան տարան իր հարազատ ծննդավայր:

Կետերը փոխարինի՛ր տեղի պարագաներով (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

  • Ե՞րբ կբացվի պայծառ առավոտ սարերում:
  • Գյուղ ենք գնում ամեն օր:
  • Մութ անտառում բուի կռինչն է տարածվում մեկ-մեկ:
  • Գյուղի հեռու տնից լույս էր կաթկթում:
  • Արորով ինձ  հանեցին:

Տեղի պարագա-երկրորդական նախադասությունները տրոհվում են ստորակետով:

  • Գյուղով անցնող ծերունին եկավ այնտեղ, ուր եղբայրներն էին կանգնած:

Կետադրի՛ր: Այնուհետև երկրորդական նախադասությունները դարձրու դերբայական դարձվածներ (բառակապակցություններ):

  1. Մենք թաքնվեցինք այնտեղ, ուր խիտ եղեգներ էին աճում:
  2.  Նրա հայացքը գնաց այնտեղ, որտեղից պատանին ձեռք էր պարզել:
  3. Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը դուրս չեկավ այնտեղից, ուր փակվել էր աղոթելու համար:
  4. Զորավարն անցնում էր այնտեղով, որտեղով երեկ թշնամու զորքն էր սլացել:
  5. Մշուշ էր բարձրանում այնտեցից, ուր ձյունը բարդաբոյ էր հասնում:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:

  • Սողոմոնը փակեց աչքերը. օտար բառերի միջից նա լսում էր հին-հին մի զրույց բարության, լավի ու մարդկայնության մասին, որը տկար էր ու անզոր, երբ աշխարհը լի էր չարությամբ ու դաժանությամբ:
Posted in Հայոց լեզու

Վերաբերության խնդիր

Թերակղզու բնակիչները մի պատմություն են պատմում անծանոթ ծերունու մասին:

Այդ օրը բոլորը վիճում էին հեղափոխության շուրջ:

Պապը անընդհատ հարցնում էր զինվոր թոռից:

Վերաբերության խնդիրը այն առարկան կամ անձն է, որի շուրջ կամ վերաբերմամբ կատարվում է գործողությունը:

Գտի՛ր վերաբերության խնդիրները:

  • Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում:
  • Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղած նյութերն արդեն իսկ բավարար են ձերբակալելու համար:
  • Արիության, փառքի ու սխրանքի մասին

Ես մոռանում էի այս դառնագին հողում:

  • Ուսուցչիս նկատմամբ իմ հոգածությունը տարիների ընթացքում չխամրեց:
  • Ծննդյան օրվա առթիվ ստացած շնորհավորանքները չէին մեղմացնում սրտի վիշտը:

Կետերի փոխարեն լրացրու վերաբերության խնդիրներ:

  • Դու Արմենի մասին ուրիշներից կարծիքներ ես հավաքում:
  • Երբեմն ինձ հարցնում էր Հայկի, Նարեկի, Մարինեի մասին:
  • Տունը վերանորոգելու մասին լուրջ քննարկումներ սկսվեցին:
  • Քթի տակ ինքն իրեն խոսում էր պապիի անեցքների մասին,
  • Մարինեի ու նրա ընտանիքի մասին ոչ մի տեղեկություն չունեին:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:

  • Ջրի կաթիլներով ողողվում էին փոքրիկ շենքի խղճուկ պատերը, իսկ ծերունին աչքերով փորձում էր ստուգել ներսակողմի կազմվածքի ամրությունը:

Կետադրիր.

  1. Երկու մոմ՝ իբրև հույսի կերոններ մարմրում էին տաճարի ներսում:
  2. Շենքը մի քանի հարկաբաժին ուներ, և դրանցում միասին բնակվում էին Կամսարական հինգ եղբայրները:
  3. Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում ծվարել են գյուղերը, որտեղ խավար խեղճություն կա:
  4. Գնում էին հազար գույնի ձիեր քուռակներով ու դեռ անծին թամբած ու մերկ դեղձան ու սպիտակ բաշերով:
  5. Երևանյան գեղեցիկ, անդորրավետ մի տուն էր՝ Գրիգոր պապի երբեմնի տունը, հաստատուն հիմքերով ու պատերով, շոգից պաշտպանող նեղ լուսամուտներով, փայտե պատշգամբով:

Երկրորդական նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ)՝ օգտագործելով վերաբերության խնդիրներ:

  • Կինը մտածում է, որ նրանից գլուխ չի հանում:
  • Նա հարցրեց աղջկան, թե որտեղ են տանեցիները:
  • Ապա խոսեց Աշոտ սեպուհը, որ պարսից զորավարը զորք է բերել Հայաստան:
  • Նա զարմանում էր, թե ինչ է իր մեջ տեղի ունենում:
  • Բեշիրը մտածում էր, որ իր անունը լսելիս սարսափահար են լինում:
Posted in Հայոց լեզու

Միջոցի խնդիր.

Վարդանը քարերով (ինչո՞վ) ամրացրել էր իր նկուղը:

Ծանոթների միջոցով (ումո՞վ) նա տեղավորվեց աշխատանքի:

Այն առարկան, ինչով կամ ինչի միջոցով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի խնդիր:

Հարցերը փոխարինիր միջոցի խնդիրներով:

  • Ժայռի գագաթը միայն մագլցելով (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:
  • Փոքրիկ տունը գյուղում կտուրով (ինչո՞վ) էր առանձնանում:
  • Նա իր սև գործն անում էր երեխաների միջոցով (ու՞մ միջոցով):
  • Աղջկա մազերը կապված էին ժապավենով (ինչո՞վ):
  • Այդ օրերին քաղաքն ապրում էր Ջոնի Դեպպով (ումո՞վ):
  • Հարցերին պատասխանող պարոնը թիկնապահ (ու՞մ միջոցով) մոտեցավ մեքենային:

Ընդգծիր միջոցի խնդիրները:

  • Ջեքը նկարահանող խցիկով կաշկանդում էր ներկաներին:
  • Նավաստին նրանց խուճապին հետևում էր ներողամիտ ժպիտով:
  • Նավը սուրի նման հսկա քթամասով ճեղքում էր ջուրը:
  • Ընկերոջ միջոցով լուրը հասցրեց գյուղացիներին:
  • Սպիտակ ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը:
  • Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

Վերլուծիր նախադասությունը:

  • Արտերում հասած ցորենները ծփում էին, հողի մշակները մրսում էին խրամատներում և անվարժ ձեռքերով շարժում էին հրացանի ձգանը:

Կետադրիր:

  1. Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիքի՝ Իտալիայի թշվառ վիճակից:
  2. Մենք՝ երեխաներս, հիանում էինք նորելուկ գառնուկով:
  3. Ես երկու ձեռքով գրկել էի նորածին երեխային և նա խաղաղ քնել էր իմ գրկում:
  4. Ընկերս, շրջապատում հայտնի իր անասելի չարություններով բակից տուն չէր գալիս:
  5. Անձրևների և հալոցքի ջրի լեռնային ապարները մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:
  6. Քամին շպրտում է փեթակների տանիքները, և փեթակների մեջ անձրև է լցվում:
  7. Երեխան՝ ձին բերելու գնացած, ձորի այս լանջին մոլորվում է:
  8. Ճաք է տվել մեծ ժայռը և՛ չի փլվում և՛ մարդ չգիտի, թե որտեղ կառուցի իր տունը:
  9. Պայծառ է նա՝ որպես մշտաբորբոք փարոս և վառվում է հրով անշեջ բոսոր:
  10. Այդ բոլորի փոխարեն ունեինք մի գեր, անհաջող գեներալ՝ Վիտտորիո Էմմանուել բարակ երկար վզով:

Գտնել ուղիղ և հանգման խնդիրները:

  1. Ջրաղացպանը չիբուխը դրել էր բերանին և գոհ ծխում էր:
  2. Հայրս մեզ գնում էր խաշխաշով բլիթներ:
  3. Այդ օրը տեսուչը կանչեց ինձ և մանրամասն հարցեր տվեց:
  4. Բոլորին հետաքրքրող երիտասարդը վերադարձավ գյուղ:
  5. Փորձված զինվորն անընդհատ խրատում էր նորեկներին:
  6. Վասոն մոտեցավ խորտկարանին և բացեց ժանգոտած դուռը: