Posted in Հայոց լեզու

Պայմանի պարագա

Կետադրել

Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում՝ պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը, և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են, դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում:

Posted in Հեռավար-առցանց ուսուցում․, Նախագծեր, Երկրաչափություն

Ընտանեկան նախագիծ․

Մարտի 30 – ապրիլի 14 ընտանեկան նախագծի շրջանակներում ես հաշվեցի մեր տան սենյակներից մեկի հատակի ամկերեսը և ծավալը։
Տվյալներ՝
Երկարություն-3․45 մ
Լայնություն-2․42 մ
Բարձրություն-2․64 մ

երկար․-a
լայն․-b
բարձր․-c

Հատակի մակերես
S=ab

3․45 x 2.42=8.34 (մ2)

Սենյակի ծավալը
V=abc

3.45 x 2.42 x 2.64=22 (մ3)

Posted in Հեռավար-առցանց ուսուցում․, Նախագծեր, Կենսաբանություն

Մարսողության համակարգ․ Մարտի 30-ապրիլի 14․

Նախագիծ 1

Մարսողության համակարգ , կառուցվածքը։

Մարսողական համակարգը կազմված է հետևյալ բաջիններից՝
Բերանի խոռոչ
Ըմպան
Կերակրափող
Ստամոքս
12-մատյա աղի
Բարակ, հաստ աղիներ
Ուղիղ աղի
Հետանցք

Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի։ Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո , չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից։ Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթ է, որը ծածակված է գեղձային էպիթելով։

Մարսողությունը բերանի խոռոչում:

Բերանի խոռոչում սննդանյութերի խոնավածման ու մարսման գործընթացում կորևոր դեր ունի թքագեղձերի կողմից արտադրված թուքը։ Թքագեղձերը երեքն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային, որոնց ծորաններով օրվա ընթացքում արտազատվում է ավելի քան մեկ լիտր թուք։

Թուքը պարունակում է 99․4% ջուր, թույլ հիմնային է։ Նրա կազմի մեջ մտնում են նաև ֆերմենտներ և մանրէասպան նյութ՝ լիզոցիմ։ Թքի մեջ պարունակվում է պտիալին ֆերմենտը, որն օսլայի մի մասը քայքայում է և դարձնում մալթող շաքար, սա էլ մալթազ ֆերմենտի ներգործությամբ ճեղքավորվում է գլյուկոզի։ Սնննդանյութերը բերանի խոռոչ ընկնելիս գրգռում են ջերմային և համի ընկալիչները, և մարդը զգում է սսնդի համն ու ջերմությունը։ Բերանի խոռոչի մարսողության գործընթացում կարևոր դեր ունի լեզուն։

Լեզուն ծամելու ընթացքում սննդագնդիկն ուղղում է դեպի ատամներ, շաղախում թքով և տեղաշարժում դեպի ըմպան։ Երբ կծկվում են լեզվի և ըմպանի մկանները, տեղի է ունենում կլլման գործընթացը։ Այդ ընթացքում շնչառական ուղու մուտքը փակվում է մակկոկորդով։

Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան: 

Մարսողական համակարգին են պատկանում նաև մարսողական գեղձերը՝ թքագեղձերը, լյարդը ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գնտվող հսկայական թանակությամբ մանր գեղձեր։

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը

Սննդանյութերը կարող են լինել բուսական և կենդանական ծագման։ Լիարժեք սնունդը պետք է պարունակի երկու ծագման սնունդն էլ։ Մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 15-20% սպիտակուցներ, 60-65% ջուր, 0.6% ածխաջրեր, 19% ճարպ, 5․8% աղեր։

Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքները, ձկնեղենը, ընդեղենը, ընկույզը։ Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ։ Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները։

Ածխաջրերը պարունակվում են հատկապես բուսական ծագման սննդամթերքում (մրգեր, բանջարեղեն, մեղր և այլն) և օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր։

Ջրով հարուստ են մրգերը, լյարդը։ Ջուրն ապահովում է բջիջնրի լարվածությունը, համարվում է շատ կենսաբանական հեղուկների հիմնական բաղադրիչ (արյուն, լորձ, թուք) մասնակցում է նյութերի փախադրմանը և այլն։

Հանքային աղերը օրգանիզմ են մտնում ջրի և սննդամթերքների միջոցով։ Հանքային աղերն ապահովում են ոսկրերի, ատամներիր արմությունը, մտնում են մարսողական հյութերի, արյան և հորմոնների բաղադրության մեջ։

Ճարպերն ավելի շատ պարունակվում են կարագի, ձվի, կենդանական ճարպի մեջ։ Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն։

Վիտամինները մասնակցում են նյութափոխաանակության ֆերմենտների առաջացման գործընթացներին։ Մարդը և կենդանիները դրանք ստանում են պատրաստի վիճակում սննդանյութերի հետ։ Կենդանիների օրգանիզմում կարող են սինթեզվել միայն D և B վիտամինները։

Մարսողության նշանակությունը

Օրգանիզմի կենսագործունեության բնական ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր, որոնք բնության մեջ գտնվում են անլուծելի վիճակում և օրգանիզմի համար մատչելի չեն։ Որպեսզի դրանք յուրացվեն ու դառնան մատչելի մարսողական համակարգից արյան և ավշի մեջ թափանցելու համար, անհրաժեշտ է, որ այդ նյութերը վերափոխվեն ջրում լուծելի պարզ միացությունների։ Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ՝ ջրում լուծելի միացությունների կատարվում է մարսողական համակարգում։ Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ։ Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար։

Մարսողական համակարգի կառուցվածքը

1. Բերանի խոռոչ
2. Լեզու
3. Թքագեղձեր
4. Ենթալեզվային թքագեղձեր
5. Ենթածնոտային թքագեղձեր
6. Հարականջային թքագեղձեր
7. Ըմպան
8. Կերակրափող
9. Լյարդ
10. Լեղապարկ
11. Ընդհանուր լեղածորան
12. Ստամոքս
13. Ենթաստամոքսային գեղձ
14. Ենթաստամոքսային գեղձի ծորան
15. Տասներկումատնյա աղի
16. Բարակ աղիք
17. Ապենդիքս
18. Հաստ աղիք
19. Միջաձիգ աղիք
20. Վերել աղիք
21. Կույր աղիք
22. Վայրէջ աղիք
23. Ուղիղ աղիք
34. Անալ անցք